Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:32
ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ | Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ |

Կրթություն

Ինչո՞ւ բերման ենթարկվեցին ակցիայի 2 մասնակից. ոստիկանության պարզաբանումը
Ինչո՞ւ բերման ենթարկվեցին ակցիայի 2 մասնակից. ոստիկանության պարզաբանումը
27/07/2020 14:48

ԲՈՒՀ  չընդունված դիմորդների ակցիայից 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, ակցիայի մասնակիցների նկատմամբ համապատասխան արձանագրություն կկազմվի, որից հետո ազատ կարձակվեն: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման են ենթարկվել Մասիս Բաբալյանն ու Հովհաննես Հարությունյանը:

Նշենք, որ այս պահին ակցիայի մյուս մասնակիցները հավաքվել են ոստիկանության բաժնի մոտ եւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: