Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:18
Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր | Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան |

Զբոսաշրջություն

Քայլարշավ Քասաղ գետի կիրճով․ Սաղմոսավանքից Հովհաննավանք
Քայլարշավ Քասաղ գետի կիրճով․ Սաղմոսավանքից Հովհաննավանք
25/07/2020 10:08

Ապրելով առօրյա կյանքով, շատ հաճախ բաց ենք թողնում ամենակարևորը՝ բնության հետ հաղորդակցությունը։ Մեզանից շատերը վաղուց մոռացել են, թե այն որքան անսպասելի, գրավիչ, եզակի և գլխապտույտ առաջացնող կարող է լինել։ Միայն մեկ օր, կտրվեք ամենօրյա լարվածություն առաջացնող աշխատանքից և ժամանակ տրամադրեք քայլարշավին, որն  իր հետ կբերի ազատություն և անկախություն, ինչի պահանջը գրեթե միշտ ունենք։

 


Վաղուց էի որոշել, որ հաջորդ ուղղությունը, որը կընտրեմ, ավտոստոպով եմ անցնելու։ Նախ ճանապարհորդությունն է անկանխատեսելի, երկրորդ՝ ճանապարհին հանդիպած մարդիկ են տարբեր։

2 հոգով կանգնած ենք մայրուղու վրա, օտարերկրյա զբոսաշրջիկներին բնորոշ հանդերձանքով։ Ձեռքով նշան արեցինք, ավտոմեքենան կագնեց։ Երբեք հնարավոր չէ իմնալ, թե ով կհանդիպի քեզ ճանապարհին, իսկ ավտոստոպը հաջողակ խաղաքարտի է  նման․ կամ կշահես, կամ՝  ոչ։ Հավատացնում եմ ձեզ, օրը բարենպաստ էր ավտոստոպի համար, 3 ավտոմեքենա, 3  տարբեր կերպարներ և պատմություններ, որոնց մասին կպատմեմ առանձին։

Սաղմոսավան գյուղը  Երևանից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Այս անգամ քայլելու էինք գծանշված քայլարշավային ճանապարհով,  ուստի սկսեցի խստորեն հետևել ճանապարհիս հանդիպող նշաններին։ Երթուղիներով հագեցած  այս ճանապարհը  բնավ չի պահանջում առանձնահատուկ ֆիզիկական պատրաստվածություն և ուղեկցորդի առկայություն։

Քայլելու ենք Քասաղ գետի կիրճով, որի մի եզրին  Սաղմոսավանքն է, մյուս եզրին՝ Հովհաննավանքը։

Ինչ է պետք իմանալ: Սաղմոսավանքից Հովհաննավանք երթուղին 8 կմ է, ուշադիր եղեք,  շոգ եղանակին ձորի կիրճում կարելի է օձերի հանդիպել, անհրաժեշտ է հագնել հարմար կոշիկներ, վերցնել երկար փայտ՝ թփերը հրելու համար, ինչպես նաև արևապաշտպան քսուք, ջուր, նախուտեստ՝ ճանապարհին հիանալի ժամանակ անցկացնելու համար:

Ինքս շարժվեցի առաջ՝ հետևելով վերևում նշված կանոնները, ողջ քայլարշավը տևեց 3 ժամ, կիրճում տեսարանը աննկարագրելի գեղեցիկ էր, բնության շերտեր, որոնք ամեն քայլի հետ նորովի էին ներկայանում։ Իրականում այս քայլարշավային երթուղու միջոցով կարելի է ծանոթանալ Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել հայոց պատմության մեջ։

Ավանդության համաձայն Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում  Արագածի գագաթից նկատելով Սաղմոսավանքի վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի կառուցում: Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել: Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է՝ հոգևոր երգը: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական  համալիրը հրաշալի ձայնային հնչեղություն ունի։

Իսկ կիրճի մյուս կողմում գտնվող Հովհաննավանքն էլ Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ 16 դարի վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Գրչության կենտրոնից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Բնություն բառը, որքա՞ն հաճախ ենք լսում և արտասանում, շատ հաճախ չենք էլ մտածում, թե ինչ է այն նշանակում: Կիրճում քայլելու ընթացքում կարելի է ըմբռնել, թե որքան ազդեցիկ և հզոր է այն, միայն պետք է աչքերը հառել դեպի վեր խոյացող ժայռերին։


Քայլարշավի երթուղին անցնում է Սաղմոսավանքի և Հովհաննավանքի  միջև առեղծվածային,  լքված քարանձավային համալիրի կողքով։ Ասում են 1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցի: Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին: Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին:

Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:

Շարունակում եմ ճանապարհիս որսալ գծանշանները, հանդիպած վահանակը հուշում է, որ քայլարշավի ավարտին բան չմնաց։

Երթուղի՝ Սաղմոսավանք-Քասաղ գետի կիրճ- Հովհաննավանք

Երկարություն՝ 8 կմ․

Տևողություն՝ 3 ժամ

Դժվարություն՝ ⅕

Նյութի հղումը՝https://lil.am/2020/07/24/%d6%84%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%be-%d6%84%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b2-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%af%d5%ab%d6%80%d5%b3%d5%b8%d5%be%e2%80%a4-%d5%bd%d5%a1%d5%b2%d5%b4%d5%b8%d5%bd%d5%a1/