Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:29
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Կրթություն

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ շենքում. Ռուբեն Հայրապետյան
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ շենքում. Ռուբեն Հայրապետյան
21/07/2020 13:25

ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: Նա թվարկեց ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացված ապօրինությունների շարքը՝ նշելով. «Տնտեսագիտկան համալսարանի գործող ղեկավարն ապօրինի է այդ պաշտոնը զբաղեցնում՝ առերեւույթ դիտավորությամբ: Ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապօրինի անդամներով՝ նախարարության իմացությամբ: Նույն նպատակով տնտեսագիտական համալսարանում ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվում: Նախարարությունը հուլիսի 16-ին կեղծ հայտարարություն է տարածել, այսինքն ինքնիրավչությամբ է զբաղվել: Նախարարությունը ապօրինաբար ռեկտորի ընտրություն է կազմակերպել առանց խորհրդի նիստ հրավիրելու եւ խորհրդի անդամներին ծանուցելու: Հիմա կասեմ բաներ, որ ձեր ականջներին չեք հավատա, բայց դա ճշմարտություն է. հունիսի 29-ին Տնտեսագիտական համալսարանի նոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է ղեկավարվելով դպրոցների մասին իրավական ակտով: Երբ ես դա բացահայտեցի, եղավ նախարարության պաշտոնական պարզաբանումը, որ դա ընդամենը աշխատակցի անփութության հետեւանք է: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նախարարի ցանկացած հրաման նախքան նախարարի սեղանին հայտնվելը անցնում է մի քանի պաշտոնյաների ձեռքի տակով: Ես հայտարարել եմ, որ այն անձին, որին փորձում եք փոխանցել համալսարանի ղեկը, դուք դա չեք կարող անել, որովհետեւ նա օրենքով սահմանված կարգով չի համապատասխանում ռեկտորի ներկայացված պահանջներին: Բայց իրենց օրենքը չի հետաքրքրում եւ ուզում են չորով անցկացնել այդ մարդուն: Խոսքը վերաբերում է ուսումնական գծով պրոռեկտորին: Եվ դրա համար իրենք հորինում են ավելի զավեշտալի իրավական ակտ, այս անգամ արդեն ղեկավարվելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի կոնկրետ դրույթով, որը ռեկտորի գործուղում եւ արձակուրդ գնալու մասին է: Այսինքն եթե ռեկտորն արձակուրդում է, ապա այդ հիմքով կարելի է պարտականությունները հանձնարարել այլ անձի:

 

Նրանք խնդիր ունեն, որ նախկին պաշտոնակատարի հրաժարականից հետո այս միջանկյալ ժամանակահատվածում կառավարումը չհանձնեն մեկին, որը կարող էր իրենց համար անվստահելի մեկը լինել: Դրա համար միակ վստահելի թեկնածուն նա էր, ում ապօրինաբար նշանակեցին պաշտոնակատար»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով, փաստացի այսօր ունենք մի վիճակ, որ ռեկտորի պարտականությունները կատարողի բոլոր հրամանները առոչինչ են, եւ այս ամենով հիմա զբաղվում է նաեւ Պետական վերահսկողության ծառայությունը:

«Հաջորդը, ՀՊՏՀ ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ շենքում: Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը րոպեներ անց հանվում է մրցույթի արգելանքը եւ դրանից ժամեր անց Գրիշա Թամրազյանի մտերիմը (խոսքը Դիանա Գալոյանի մասին է-խմբ) ընտրվում է ռեկտորի պաշտոնում:

Խորհրդի նախագահը, որը պետք է ընտրվի ռեկտոր, մրցույթի արգելանքը դուրս գալու մասին տեղեկանում է 5 րոպե առաջ: Բառացիորեն նրան բերման են ենթարկում եւ տեղեկացնում, որ արգելանքը հանվել է: Արդյոք փոխնախարարի պարտականությունների մեջ է մտնո՞ւմ թուղթ տանել-բերելը արգելանքը հանելու մասին: Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ չի կարողացել ապահովել խորհրդի անդամների մասնակցությունը, քանի որ 5 րոպե առաջ է ստացել որոշումը: Մինչդեռ օրենքը պահանջում է ապահովել մասնակցությունը»,-ընդգծեց ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Նա հիշեցրեց, որ ինքը դատական հայց է ներկայացրել, մինչ այդ ԿԳՄՍ-ին տեղեկացնելով, որ խորհրդի անդամներ կան, որոնք օրենքի խախտումով են հայտնվել խորհրդի կազմում. «Բանն այն է, որ Խորհրդի 25 տոկոսը պետք է լինեն ուսանողներ, սակայն այդ 8-ից 4-ը ավարտել են համալսարանը եւ այս պահին ուսանող չեն: Բացի այդ, 25 տոկոսը պետք է լինեն պետական պաշտոն զբաղեցնող անձինք ու էլի 8-ից 4-ը պետական պաշտոն զբաղեցնող չեն:

Մյուս կողմից ռեկտորի պաշտոնակատարը խորհրդի անդամներից գաղտնի նամակ է գրում ԿԳՄՍՆ-ին՝ խնդրելով կասեցնել համալսարանի հիմնադրամ դառնալու գործընթացը: Այն կասեցվում է եւ նշանակվում է ՊՈԱԿ-ի մրցույթ:

Ընդ որում, մրցույթի կալանքը վերացնելու որոշումից հետո ես անմիջապես բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, ինչը նշանակում է, որ այդ որոշումն ուժի մեջ մտած չէ: Ընդ որում, դատարանի որոշման մեջ նշված է, որ այդ որոշումը չի կարող բողոքարկվել, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Այստեղ ԴԱՀԿ-ն նույնպես պետք է պատասխան տա, որը ըստ էության կատարել է ուժւի մեջ չմտած դատական ակտը: Այժմ գործը վերաքննիչ դատարանում է:

ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 16-ին,մրցույթի նախորդ օրը հայտարարում է, որ մրցույթ է տեղի ունենալու հուլիսի 17-ին, այն դեպքում, երբ մրցույթի արգելանքը հանվել է հուլիսի 17-ին:

Ես վստահ եմ, որ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը կրթության ոլորտում այս ամենաթողությունը, իսկ հեղափոխական ներկայացող որոշ անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը: