Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 21:06
«Իմ օրինակով ցույց կտամ՝ ինչպես կարող է իշխանությունն իրական թշնամիների դեմ պայքարելու փոխարեն` սոցցանցերում թիրախ դարձնել իր համար անցանկալի գործիչներին»․ Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում | Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին | Tehran Times. Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերյան հայտարարությունը տարածաշրջանի որոշ երկրներում մտահոգություն է առաջացրել | ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը | Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան | Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական անօդաչու թռչող սարքեր կստանա | Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար․ Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ |

Ռազմական

Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ
Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ
12/07/2020 17:31

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Պաշտպանության նախարարի մաուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 «Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»: