Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/08/2020 19:52
Կադրեր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից | Անհասականալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան | ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատական ​​համակարգում իրականացվող ռեֆորմի կապակցությամբ | Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ | Մակրոնը հինգշաբթի կայցելի Լիբանան | Հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից. Աննա Նաղդալյան | Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև | Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am |

Աշխարհ

Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
12/07/2020 10:00

Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման եւ վտանգավոր նախադեպ ստեղծել այլ կրոնական խմբերի համար, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իոան Սաուկայի նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Շաբաթ օրը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված նամակում Սաուկան արտահայտում է «ԵՀԽ-ի եւ 110 երկրներից 350 եկեղեցիների վիշտն ու տարակուսանքը», որոնք վերաբերում են Սուրբ Սոֆիայի հանդեպ Թուրքիայի իշխանությունների կատարած քայլին:

«Որոշելով Սուրբ Սոֆիան կրկին եկեղեցու վերածել, դուք հետ եք շրջել Թուրքիայի թափանցիկության դրական նշանները եւ դրանք վերածել եք բացառման եւ բաժանման նշանների»,- ասվում է նամակում:

Սաուկան ափսոսում է, որ Թուրքիայի որոշումը կայացվել է առանց իրավիճակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկելու՝ հաշվի առնելով Սուրբ Սոֆիայի միջազգային արժեքը:

Ըստ նրա, Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը «անխուսափելիորեն կհանգեցնի անապահովության, կասկածների եւ անվստահության, կխաթարի տարբեր հավատքի տեր մարդկանց երկխոսության եւ համագործակցության սեղանի շուրջ համախմբելու բոլոր ջանքերը»:

ԵՀԽ-ում նաեւ մտավախություն ունեն, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը «կոգեւորի այն խմբերի հավակնությունները, որոնք ցանկանում են փոխել գոյություն ունեցող ստատուս քվոն եւ առաջ քաշել կրոնական համայնքների տարանջատման գաղափարը»: