Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/08/2020 20:50
Կադրեր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից | Անհասականալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան | ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատական ​​համակարգում իրականացվող ռեֆորմի կապակցությամբ | Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ | Մակրոնը հինգշաբթի կայցելի Լիբանան | Հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից. Աննա Նաղդալյան | Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև | Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am |

Սպորտ

Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)
Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)
12/07/2020 09:53

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ատալանտային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։ Հյուրերն առաջինը հասան հաջողության։ Կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան 16-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ 55-րդ րոպեին «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը։

 

 

80-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, որը 68-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման։ Սակայն վերջին րոպեին երկրորդ անգամ 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին։ Ռոնալդուն դարձյալ չվրիպեց։

«Ատալանտան» 67 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ «Լացիոյից»։ «Յուվենտուսը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 2։2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 55, 11մ, 90, 11մ - Դուվան Սապատա, 16, Ռուսլան Մալինովսկի, 80