Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:21
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Հայաստան

Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով
10/07/2020 15:32

Հայաստանը վերադարձել է աշխարհում 10-րդ տեղը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն մարդու հաշվով: Հուլիսի 7-ին երկիրն այս ցուցանիշով 9-րդ տեղում էր: Այսօրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 30 903 դեպք, որից 557-ն ախտորոշվել է վերջին 24 ժամվա ընթացքում: Մեկ միլիոն մարդու հաշվով կա վարակման 10428 դեպք: Այս ցուցանիշով աշխարհում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Քաթարը, Սան Մարինոն և Բահրեյնը, որտեղ համապատասխանաբար գրանցվել է 36 366, 20 599 եւ 18 602 վարակման դեպք մեկ միլիոն մարդու հաշվով։

 

Իսկ աշխարհում վարակվածների բացարձակ թվով առաջատար են ԱՄՆ-ը (3 220 500), Բրազիլիան (1 759 103) եւ Հնդկաստանը (798 128): Սակայն մեկ միլիոն մարդու հաշվով վարակման դեպքերի քանակով ԱՄՆ-ն աշխարհում 13-րդն է, Բրազիլիան՝ 15-րդ, իսկ Հնդկաստանը՝ 112-րդ:

Հիշեցնենք, որ Չինաստանը, որտեղ սկսվել էր կորոնավիրուսային պանդեմիան, 192-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մեկ միլիոն մարդու հաշվով դեպքերի թվով (ընդամենը 58 դեպք՝ մեկ միլիոնի հաշվով): Ամբողջ համավարակի ընթացքում այստեղ գրանցվել է վարակման 83 585 դեպք, նոր դեպ այժմ գրեթե չի գրանցվել: