Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:14
«Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր | Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան | Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան |

Հայաստան

Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
10/07/2020 15:15

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: «Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

 

Ըստ ՆԹ արտգործնախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր եւ 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս»։