Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:10
Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր | Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան | Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան | ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին |

Առողջապահություն

Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան
Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան
10/07/2020 15:06

Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչեւ օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ «Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», - նշեց մասնագետը: Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշեց, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։ «Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», - ասաց նա։

 

Անդրադառնալով երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ են եւ չի կարելի հույսը դնել միայն բնակչության գիտակցության վրա։

«Մենք տարբեր զարգացած երկրների փորձով տեսանք, որ դա չի տալիս ցանկալի արդյունք, եւ այդ երկրները նույնպես որոշում ընդունեցին որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Պահպանելով այն մոտեցումը, որ հանրային առողջապահական խնդիրները եւ տնտեսության զարգացումը խիստ փոխկապակցված են եւ չես կարող ունենալ զարգացող երկիր` առանց առողջ բնակչության, ես կառաջարկեի ծանոթանալ հետեւյալ նյութին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան` ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ բժիշկ-մասնագետների համար: Սա ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հարցազրույցն է` «Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի կես տարին» վերնագրով», - նշեց Բաբլոյանը: