Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:06
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Իրավունք

Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին
Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին
10/07/2020 14:58

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը եւ նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 10-ին, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են նամակ հանձնել նախագահին եւ մամլո ասուլիս տալ։ «Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար: Այս մարդիկ ուզում են այսպիսի ճնշումներով մեր դպրոցներից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնեն հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը եւ դրա փոխարեն սեռական դաստիրակաության եւ այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչեն: Այնպես են անում, որ բողոքող ուժերը իրավունք չունենան ակցիա անելու եւ ակցիա անելու մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչներին: Մենք դժգոհում ենք այն խտրականության դեմ, որ ՀՀ իշխանությունները դրսեւորում են իրենց հաճո կամ անհաճո ուժերի հանդեպ: Մենք չենք հանդուրժելու, որ ՀՀ-ում լինեն արտոնյալներ»,-նշեց Վահագն Չախալյանը: Նրա խոսքով, ոստիկանությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, երբ ակցիա են անում ծխախոտի մաքսանենգության դեմ, կամ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ոստիկանությունը թույլ է տալիս ակցիան, բայց երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը, թույլ չեն տալիս։



«Մենք բերել ենք նամակ հանձնենք, նաեւ ուզում ենք մամուլի ասուլիս անել, ինչպես մի քանի օր առաջ այստեղ այլ ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել»,-ասաց Չախալյանը, ով դիմակ չէր կրում։

Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց վայրը լքելու համար, որից հետո նրանց բերման ենթարկեցին: Բերման ենթարկվողների մեջ էին Վահագն Չախալյանը,Սոնա Աղեկյանը, ով եւս դիմակով չէր։