Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 20:20
ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը | Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան | Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական անօդաչու թռչող սարքեր կստանա | Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար․ Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ | «Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին | Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել | Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ | «Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է |

Իրավունք

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական
Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական
09/07/2020 20:07

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Կարեն Խաչատրյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով մեղարանք է առաջադրվել նաև Գագիկ Խաչատրյանին:

Հեղինակ`Արման Գալոյան