Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 03:55
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Արցախ

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի
Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի
09/07/2020 18:28

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Վերջինս նախագահին զեկուցել է շրջանում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների, այդ թվում՝ երաշտից առաջացած խմելու ջրի սակավության և սոցիալական ծրագրերով նախատեսված բնակապահովությանն առնչվող հարցերի մասին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Շուշիի շրջանի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով տարբեր մեծածավալ ծրագրեր են նախատեսվում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բերդաքաղաքի խմելու ջրի խնդրի լուծման համար կարճ ժամանակում ուսումնասիրել նոր ջրագծի կառուցման հնարավորությունները, լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ հատկացնել սոցիալական ծրագրերով տրամադրվող շինանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման շրջանակներում հերթացուցակում գտնվող 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ:

Նախագահն ընդգծել է, որ Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի՝ մինչև քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը և նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորյանը: