Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 14:54
«Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին | Ի՞նչ են քննարկել Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ | Հայաստանում ձյուն է տեղում | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի հետ կապված որոշում է կայացրել. մանրամասներ | Ռոբերտ Քոչարյանի կուտակած ունեցվածքը. Արման Բաբաջանյանը ցանկ է հրապարակել | Մինչ դիվերսիոն խումբը կմտներ Շուշի, Արգիստի Քյամյանը ինկասացիայի մեքենայով լքել է երկիր |

Իրավունք

ԲԴԽ-ն հրապարակում է Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)
ԲԴԽ-ն հրապարակում է Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)
09/07/2020 14:13



Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝  հուլիսի 9-ին, հրապարակելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ պետք է որոշում կայացնի  դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ կամ դատավորի նկատմամբ կիրառի  հետեւյալ կարգապահական տույժերից մեկը՝  նախազգուշացում,  նկատողություն կամ խիստ նկատողություն։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել է, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։