Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 19:46
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար․ Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ | «Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին | Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել | Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ | «Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է | ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը | «Լուսավոր Հայաստան». Փաշինյանը վախենում է նոր վարչապետի ընտրությունից իր հրաժարականի դեպքում | Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է |

Աշխարհ

Ինչպես կոմիքսներում. Քանյե Ուեսթը պատրաստվում է Սպիտակ տունը Marvel-ի Վականդուի վերածել
Ինչպես կոմիքսներում. Քանյե Ուեսթը պատրաստվում է Սպիտակ տունը Marvel-ի Վականդուի վերածել
08/07/2020 14:36

Ռեփեր, երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, բացահայտել է իր ծրագրի մանրամասները, հայտնում է Forbes-ը։ Ուեսթը խոստացել է փոխել Սպիտակ տան կառուցվածքային մոդելը՝ այն վերածելով «Սեւ հովազը» ֆիլմում նկարագրված կառավարական կառուցվածքին։ Marvel-ի կինոտիեզերքի ժապավենում սյուժեն զարգանում է աֆրիկյան մտացածին երկրի՝ Վականդուի շուրջ, որն առաջացել է հազվագյուտ վիբրանիում մետաղի հանքավայրում։ Այս չափազանզ հարուստ երկիրը թաքնված է հարեւաններից ու ամբողջ արտաքին աշխարհից, իսկ դրա կառավարման ձեւը կարելի է նկարագրել որպես թեոկրատական միապետություն։



Ռեփերն ընդգծել է, որ դեռ չի մշակել ներքին քաղաքականության եւ հարկահավաքման հարցերը։ Նա նշել է, որ ցանկանում է դպրոցներ ու բոլոր կազմակերպություններ վերադարձնել «վախն ու սերն Աստծո հանդեպ», իրեն անվանել է հղիության արհեստական ընդհատումների հակառակորդ ու պատվաստումները «սատանայի տարբերանիշ» հայտարարել։ Ուեսթը նաեւ նշել է, որ այլեւս չի աջակացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ամբողջ հարցազրույցի ընթացքում նրա մասին համակրանքով է խոսել՝ քննադատելով դեմոկրատների թեկնածու Ջո Բայդեյին։ Երաժիշտը նաեւ հայտարարել է, որ կընտրվի որպես անխակ թեկնածու եւ որ իր կուսակցությունը «Ծննդյան օրվա կուսակցություն» կանվանի։ «Որովհետեւ երբ մենք հաղթենք, բոլորի ծննդյան օրը կլինի»,- հայտարարել է Ուեսթը։

Ավելի վաղ՝ հուլիսին, ռեփերը հայտարարել է, որ իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նրա մտադրությունը հավանության է արժանացրել «SpaceX» ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ Նա խոստացել է, որ երաժիշտը կարող է հույս դնել իր լիակատար աջակցության վրա։