Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:19
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Հայաստան

Նրա անհեթեթ պնդումները ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ դրսում․Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանի մասին
Նրա անհեթեթ պնդումները ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ դրսում․Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանի մասին
01/07/2020 09:58

Մեր հրապարակումը 1-ին կլինիկական հիվանդանոցի՝ կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու գործում համավարակի առաջին իսկ օրերին պատրաստ լինելու մասին մեր առաջին հայտարարությունը չէր․ դեռ մարտի 1-ին ես պահանջեցի պաշտոնանկ անել առողջապահության նախարարին՝ հանրությանը եւ կառավարությանը՝ կորոնավիրուսի պաթոգենության շուրջ  ապակողմնորոշելու համար։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունին:

«Դուք, թերեւս, հիշում եք, կարծես՝ փետրվարի 27-ի, նրա հայտարարությունը, երբ նա կորոնավիրուսի պաթոգենությունը համեմատեց գրիպի պաթոգենության հետ։ Այսինքն՝ իմ կասկածները, որ այդ մարդը կարող է կազմակերպել առողջապահական համակարգի հակահամաճարակային ամբողջ ընթացքը, ցավոք, արդարացան։ Եթե մարդը գիտականորեն չգիտի վիրուսի պաթոգենության մասին, չի էլ կարող կազմակերպել դրա զսպումը, պարետին հուշի՝ ինչ պետք է անել եւ որը՝ որից հետո։ Մենք ուշացած սկսեցինք կարանտինը,  փետրվարին արդեն հայտնի էր դա։ Կարանտինը մի յուրահատկություն ունի․ եթե դուք ուշացած եք սկսում, այլեւս չեք կարող կառավարել համավարակի տարածման ընթացքը», ասել է Վահան Արծրունին։

«Ես գրեցի, որ մարտի 1-ից պատրաստ է այդ բաժանմունքը եւ այն առողջապահության նախարարը չի նկատում, ինչո՞ւ չի նկատում։ Ես իրականում հարցադրում էի արել։ Եվ պարզվեց, որ ոչ միայն պետական հիվանդանոցի հնարավորությունները չէին նկատում, այլեւ մասնավոր, որոնք վաղուց՝ ամիսներ առաջ, առաջարկում էին իրենց մահճակալային ֆոնդն օգտագործել կորոնավիրուսի բուժման գործում»։

Ի՞նչն էր պատճառը, որպեսզի պետական ֆինանսավորում չուղղվի՞ այդ հիվանդանոցներ, հարցին ի պատասխան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ասել է, որ այդ բաժանմունքը, որպես ինֆեկցիոն մեկուսարան, հիվանդանոցը պատրաստել է իր միջոցներով, չսպասելով, որ առողջապահության նախարարությունը բյուջե կհատկացնի։ Թեեւ անշուշտ հասկանալի է, որ նախարարությունը պեբյուջեից ստանում է միջոցներ հենց համավարակի դեմ պայքարի համար, որոնք պետք է ուղղի հենց այդ նպատակի համար։

«Իմ գրածը խեղաթյուրված զեկուցեցին վարչապետին, որ ես ասում եմ, թե մարտից ենք պատրաստ։ Երբ մարդու կյանքի մասին է խոսքը ոչ թե պետք է սորտավորել հիվանդներին, այլ փրկեն կյանքերը։ Այդ սորտավորումը բարձրաձայնվեց նույն պարոնի կողմից որպես քաղաքականություն, որն անդրադառնում է ոչ միայն հիվանդների վրա, այլեւ բուժհաստատությունների, որոնք պետք է բուժեն նրանց», ասել է Վ․Արծրունին։

Սորտավորումը, Վահան Արծրունու խոսքով, նեղ մասնագիտական խորհրդակցային տերմին է, որի մասին բժիշկները չեն բարձրաձայնում, նրանք երբեմն կանգնում են ծանր որոշման առաջ, թե որ հիվանդին պետք է այդ պահին փրկել, որին՝ ոչ, բայց այդ մասին նրանք բարձրաձայն չեն ասում։

«Առողջապահության նախարարը հրապարակավ հայտարարեց, թե գնում է սորտավորման, հետո դիվանագիտական կորպուսին ու ամբողջ երկիրը կանգնեցրեց կազուսի առաջ, երբ սկսեց համեմատել Հայաստանի եւ Վրաստանի առողջապահական մոդելները, անհեթեթ պնդումներ, որոնք ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ երկրից դուրս», ընդգծել է Վահան Արծրունին։