Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 00:21
Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում | «Արցախը դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների՝ թուրքական օդուժի գործողությունների դեմ». Ջալալ Հարությունյան | Արծրուն Հովհաննիսյանը՝ ռադիացիայի վերաբերյալ լուրերին մասին | «Մեր կորուստները ամփոփվում են. կներկայացվեն առավոտյան». Արծրուն Հովհաննիսյան | Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան |

Իրավունք

Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող յոթ անձ բերվել է ոստիկանություն
Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող յոթ անձ բերվել է ոստիկանություն
30/06/2020 14:40

Կենտրոնական բանկի դիմաց հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի յոթ մասնակցիներ բերվել են ոստիկանություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Կենտրոնական բանկի մոտից 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն:

Հավաքվածները Կենտրոնական բանկից պահանջել են, որպեսզի վերջինս մասնավոր վարկային կազմակերպություններին հորդորի իրենց վարկային արձակուրդ տրամադրել:

Լիլիթ Դեմուրյան