Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:34
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Իրավունք

ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին եւ իր եղբորը հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության
ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին եւ իր եղբորը հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության
30/06/2020 14:16

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյան եւ իր եղբայրը՝ Զարզանդ Գրիգորյանը հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հրանտ Գրիգորյան փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ եղբայրները հարցաքննվում են վկայի կարգավիճակով։

Փաստաբանն ասաց, որ 1994 թվականին սպանված էջմիածնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանի որդին հայտարարել է, թե Հրանտ Գրիգորյանն իրեն ահաբեկում է, որ այդ սպանության գործի վերաբերյալ ինքը լռի եւ այդ հայտարարության հիման վրա Հրանտ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նա նշեց, որ Զարզանդ Գրիգորյանի հարցաքննությունն ավարտել է, այժմ հարցաքննվում է Հրանտ Գրիգորյանը։