Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:29
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Հայաստան

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել զինված ուժերում. պարզաբանում է խոսնակը
Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել զինված ուժերում. պարզաբանում է խոսնակը
30/06/2020 13:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պարզաբանում է տարածել, թե ինչ պատճառով Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում:

Ստորեւ ներկայացնում ենք խոսնակի ֆեյսբուքյան գրառումը.

«1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաեւ այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, եւ նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձեւակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։

Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչեւ 1993 թ-ի նոյեմբերի 8-ը եւ այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձեւակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է եւ կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։

Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձեւակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաեւ՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ եւ տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետեւաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։

Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս եւ հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միեւնույն է փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռեւս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է։ Առաջարկում եմ եւս մեկ անգամ ընթերցել այն»: