Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/09/2020 23:04
Գերմանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ զինադադար հաստատել | «Որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար». Արայիկ Հարությունյան | Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան | Այս գիշեր բարձր ռադիացիայի տարածման մասին լուրը կեղծ է | Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում են նաև ՀՀ-ի նկատմամբ. հարուցվել է քրգործ | ՈՒՂԻՂ. Շփման գծից վերջին տվյալները ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը | ԱՀ պետական նախարարի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ |

Հայաստան

Ջիանի Բուքիքիոյի նամակն ի՞նչ կապ ունի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ. Ալեն Սիմոնյան
Ջիանի Բուքիքիոյի նամակն ի՞նչ կապ ունի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ. Ալեն Սիմոնյան
30/06/2020 12:56

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բավական անտարբեր է վերաբերվում ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների կողմից գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու այսօրվա քայլին: Այս մասին նա նշեց այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Որեւէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում: Առավելեւս, որքան տեսա, դա ներկայացնում էր մի մարդ, որն ինքը երկու քրեական գործով է անցնում («Հայրենիքի» անդամ խոսքը Արսեն Բաբայանի մասին է-խմբ) պաշտոնական լիազորությունները չարաշահելու, թե փաստաթղթերի հետ կապված, վստահ չեմ: Ուստի անկեղծ ասա, բավականին անլուրջ եմ վերաբերվում:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանադրական փոփոխություններ կատարելիս իշխանությունը թերացել էր եւ փոփոխություն չէր կատարել ՍԴ մասին օրենքում, ինչը հիմա արագ արտահերթ նիստում է արվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իրավական ակտերը ենթադրում են հաճախ տարբեր փոփոխություններ եւ մեկ փոփոխությունով կամ մեկ քվեարկությունով լոըւծում գտնելը ճիշտ չէ»:

ԱԺ փոխխոսնակը մեկնաբանեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը Հրայր Թովմասյանին, որտեղ նշել է, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանել իրենց առաջարկներին՝ ասելով. «Շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է որպես կառույցի նամակ ներկայացվել: Որոշ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին: Դա նույն բանն է, որ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը կամ ԱԺ-ի ընդունած որոշումներին: Այդ շահարկումը բավական մեծ էր եւ կներեք, որեւէ մեկին չի վերաբերվում երկու անձի անձնական նամակագրությունը, որը այդ կողմերից մեկը որոշել է հրապարակել:

Ի դեպ, ասեմ, որ պարոն Բուքիքիոյի նամակի մեջ ուղղակի թեզեր են, որոնք եթե դուք էլ ինչ-որ նամակով դիմեք, վստահ եմ, բովանդակության առումով գրեթե իրարից չեն տարբերվի»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվության համար, եւ ստացել է այդ կառույցի կարծիքը. «Այդ կարծիքի վերաբերյալ մեր ընդդիմախոսները նույնիսկ քննադատություններ են հնչեցրել, հետո ՍԴ անդամներից մեկը նամակ է գրել Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկին, ապա հրապարակել իրենց խոսակցության ինչ-որ մի փոքր մասը: Դա ի՞նչ կապ ունի Վանետիկի հանձնաժողովի կարծիքի հետ: Հիմա Հրայր Թովմասյանի կարծիքը ամբողջ ՍԴ-ի որոշո՞ւմն է: Այդ նամակը անձնական է, դա պաշտոնական դիրքորոշում չէ»:

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ կայացրած որոշումների լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում, երբ ընդդիմադիր երկու ուժերը չեն մասնակցում այս կամ այն քվեարկությանը, նա պատասխանեց, որ պառլամենտարիզմը ենթադրում է, որ քաղաքական ուժերը կարող են քաղաքական քայլ անել՝ բոյկոտել, չմասնակցել նիստերին կամ քվեարկություններին, հանձնաժողովներ ստեղծել» Դրա վերաբերյալ կարող է եզրակացություն անել ՀՀ քաղաքացին՝ տեսնելով, որ այս օրհասական իրավիճակում պատճառներ են գտնվում եւ չեն մասնակցում նիստերին»: