Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 15:49
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Աշխարհ

tert.am Չինաստանն ույղուր կանանց ամլացնում է փոքրամասնության թվաքանակը կրճատելու նպատակով. The Guardian
tert.am Չինաստանն ույղուր կանանց ամլացնում է փոքրամասնության թվաքանակը կրճատելու նպատակով. The Guardian
30/06/2020 12:31

Չինաստանի իշխանությունները բռնի ամլացնում են ույղուր էթնիկ փոքրամասնության կանանց՝ նպատակ հետապնդելով արևմտյան Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանում նվազեցնել ույղուրների քանակը:

Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ հղում կատարելով մի զեկույցի, որը, իր հերթին, հիմնված է պաշտոնական վիճակագրական տվյալների, ոստիկանական փաստաթղթերի և էթնիկ փոքրամասնության կին ներկայացուցիչների հետ հարցազրույցների վրա:

Զեկույցի հեղինակը գերմանացի հետազոտող Ադրիան Զենզն է, որի պնդմամբ՝ չինական իշխանություններն ույղուր և էթնիկ մյուս փոքրամասնությունների իգական սեռի ներկայացուցիչներին սպառնում են աշխատանքային ճամբարներ ուղարկել, եթե նրանք հրաժարվեն ծնելիության քվոտան գերազանցող հղիության արհեստական ընդհատումից:

Ըստ զեկույցի՝ իշխանություններն արգելել են երկուսից ավելի երեխա ունենալ և որոշ դեպքերում դրանից պակաս երեխա ունեցող կանանց օրգանիզմում ներարգանդային հակաբեղմնավորիչ պարույրներ են տեղադրվում: Կանանց մի մասին են հարկադրում են ամլացման վիրահատություն անցնել:

Ճամբարների նախկին կալանավորները պատմել են, որ իրենց ինչ-որ ներարկումներ են արել, ինչից հետո իրենց մոտ դադարել է դաշտանային ցիկլը կամ էլ արնահոսություն է սկսվել:

Զենզի ուսումնասիրած պաշտոնական փաստաթղթերում ասվում է նաև, որ Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի գյուղական վայրերում կանայք հաճախակի պարտադիր գինեկոլոգիական բուժզննում են անցնում և երկու ամիսը մեկ հղիության թեստ հանձնում: Գերմանացի հետազոտողը պարզել է, որ «ամլացման արշավի» մեկնարկից հետո շրջանում կտրուկ նվազել է ծնելիության մակարդակը: Խոսքը 2017-2018թթ. մասին է:

«Այս փաստերը լուրջ մտավախություններ են առաջացնում առ այն՝ արդյոք Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանում Պեկինի վարած քաղաքականությունը ՄԱԿ-ի դրույթների շրջանակում կարելի է բնութագրել որպես ցեղասպանության ժողովրդագրական արշավ»,-ասել է Զենզը:

Պարբերականը նշում է, որ  Պեկինն այս մեղադրանքներն «անհիմն» է որակել:

Միջազգային հանրությունը Չինաստանին մեղադրում է ավելի քան մեկ միլիոն ույղուրի  և մուսուլման փոքրամասնությունների այլ անդամների աշխատանքային ճամբարներում փակելու համար: Պեկինն այդ ճամբարները ներկայացնում է որպես աշխատանքի ուսուցման կենտրոններ, որոնց նպատակը փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծայրահեղականներից և ահաբեկչություներից հեռու պահելն է: