Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:10
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Եթե Սահմանադրության փոփոխությունները մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի. ՍԴ աշխատակազմի ղեկավար
«Հրապարակ». Եթե Սահմանադրության փոփոխությունները մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի. ՍԴ աշխատակազմի ղեկավար
30/06/2020 10:27

«Հրապարակ»-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճիակի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատվծ:

- Բայց այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու, որ Ձեր մատնանշած օրենքների փոփո­խությունները կատարի:

- Հիմա տեսնում եք, թե ինչքան կարեւոր է, երբ մարդկանց կարծիքը լսում են: Դրա համար երկրի կարեւորագույն օրենքները քննարկելիս պետք է հանրային քննարկումներ լինեն, հանրային իրազեկում լինի, լսումներ լինեն, հակառակ պարա­գայում պառլամենտը 4 ժամվա ընթացքում փոխում է երկրի Սահմա­նադրությունը, ու նույնիսկ ընդդի­մադիր պատգամավորները չեն մասնակցում քննարկումներին: Բա եթե էդ քննարկումները նախապես լինեին, հանրային մասնակցությամբ լինեին, մի օրինակն ուղարկեին ՍԴ աշխատակազմ, էդ ամեն ինչի մասին մենք ժամանակին կասեինք, եւ էսպի­սի իրավական կազուսներ ու, շատ կներեք, բայց պիտի ճիշտ բառ օգտա­գործեմ, անգրագիտության առաջ մենք չէինք կանգնի: Փաստորեն, մարդիկ օրենքներ են ընդունում՝ մո­ռանալով, որ կան նաեւ այլ օրենքներ, ու չիմանալով այլ օրենքների գո­յության մասին: Հետագայում բազմա­թիվ իրավաբաններ, ֆունկցիոնալ պաշտոնյաներ այդ մասին խոսում են, նոր իրենք իմանում են, որ երկրում կա նաեւ Սահմանադրական դատարա­նի մասին սահմանադրական օրենք: Բացի այդ, գոյություն ունի կառավա­րության որոշում, որով ասվում է, որ երբ քննարկվում է իրավական ակտե­րի փոփոխություն, որն առնչվում է այս կամ այն պետական մարմնին կամ գերատեսչությանը, նրանց կարծիքը առնվազն լսելը պարտա­դիր է: Բայց արդեն որերորդ անգամ է՝ ՍԴ-ի մասին օրենքում, Սահմա­նադրության մեջ փոփոխություններ են կատարվում՝ առանց ՍԴ գոնե աշխատակազմի կարծիքը լսելու: Ես չեմ հասկանում, թե էս ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնվել, որ մի օրվա մեջ որոշումներ են կայացնում՝ օրենքներ ընդունում, մեկ էլ պարզվում է, որ դրանք հետեւանքներ ունեն:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: