Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:57
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Քաղաքականություն

Սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է և գործիք է դառնալու տարբեր միջազգային խաղացողների ձեռքում, որն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ. Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է և գործիք է դառնալու տարբեր միջազգային խաղացողների ձեռքում, որն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ. Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
29/06/2020 19:08

Իրավական հետևանքների վերաբերյալ մեկնաբանություն հնարավոր չէ տալ, քանի որ սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, և իրավունքի որևէ նորմ այդ գործընթացում չի պահպանվել: Հետևաբար ակնկալել՝ ինչ է լինելու հետայսու, բացառապես կախված է իշխանության հերթական ցանկությունից կամ քմահաճույքից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ գործընթաց է հաջորդելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ թեկուզ ապօրինի սահմանադրական գործընթացների տրամաբանության ներքո ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է ՍԴ մասին օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, և այդուհետ դրա հիման վրա անհատական իրավական ակտերով դադարեցնել նրանց լիազորությունները:

«Քանի դեռ դա չի կատարվել, ով որտեղ ինչ մեկնաբանություն ուզում է անի, այդ դատավորների լիազորությունները դադարեցված չեն: Դեռ 2-3 օր առաջ էի ասել, որ ՍԴ մասին օրենքում փոփոխությունը կենսական անհրաժեշտություն ունի, քանզի Սահմանադրության նորմերը այդ տեսանկյունից անմիջականորեն չեն գործում»,-նշեց նա:

Հարցին՝ այս գործընթացներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա, Հովհաննիսյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ ՀՀ-ն անպայմանորեն բավականին թանկ գին է վճարելու եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ կտրվածքով։

«Սա գործիք է տարբեր միջազգային կազմակերպությունների և տարբեր «խաղացողների» ձեռքում, որն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ, որովհետև այն կառույցները, որոնք եվրոպական տիրույթում սկզբունքորեն պատասխանատու են իրավունքի գերակայության, ժողովրդավարության ապահովման համար, արձագանքել են, տվել են բացասական գնահատական, որն ուղենշային դերակատարում է ունենալու թե՛ անհատական տիրույթում՝ ՄԻԵԴ-ում գործընթացի դիտարկման ժամանակ, թե՛ մոնիթորինգային մարմինների կողմից խնդիրը դիտարկելիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ ՀՀ միջազգային իրավական հեղինակությունը խաթարվել է: «Մենք համալրել ենք այնպիսի երկրների շարքը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում նմանատիպ հակասահմանադրական գործընթացներով արդեն կան որոշումներ: Խոսքս վերաբերում է Ուկրաինային, Հունգարիային: Վստահ եմ, որ դատավորները գնալու են իրենց անհատական շահերի պաշտպանության հետևից»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս ողջ գործընթացում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և ՀՀ նախագահի գործելակերպը, Հովհաննիսյանը պատասխանեց, թե Հանրապետության նախագահի գործողություններին չի ցանկանում գնահատական տալ, քանզի համարում է, որ մենք հանրապետության նախագահ չունենք:

«Ինչ վերաբերում է կոչումով ընդդիմադիր համարվող խմբակցություններին, մի բան կարող եմ ասել՝ եթե խմբակցությունը չափից ավելի ջանք ու եռանդ է թափում, որ ապացուցի, որ ընդդիմադիր է, բայց ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններից ելնելով՝ չի կատարել իր գլխավոր ընդդիմադիր գործառույթը, նշանակում է՝ այդ խմբակցության՝ իրականում ընդդիմադիր լինելու հետ կապված խնդիր կա: Եթե որևէ մեկի մոտ կասկած չի ծագում, որ դու ընդդիմադիր ես, նշանակում է՝ դու հասարակական-քաղաքական «խաղատախտակի» վրա ճիշտ ես կատարում քո գործառույթը: Երբ սկսում ես խաղալ իշխանության խաղը, բայց, միևնույն ժամանակ, բոլորին սկսում ես ջերմեռանդորեն ապացուցել, որ ընդդիմություն ես, նշանակում է՝ ընդդիմություն չես»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ եթե ապացուցվի Սահմանադրության խախտումը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարո՞ղ են խուսափել պատասխանատվությունից՝ քվեարկությանը չմասնակցելու հիմնավորմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե քրեաիրավական տեսանկյունից ենք դիտարկում՝ մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից, ապա չեմ կարծում, որ այստեղ իրավական պատասխանատվության հարց կարող է բարձրանալ: Բոլորովին այլ հարց, թե հետագայում ինչեր կպարզվեն՝ քաղաքական դիրքորոշումների շարժառիթների հետ կապված»:

tert.am