Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:31
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի քաղաքացու մոտ
Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի քաղաքացու մոտ
28/06/2020 21:50

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրոսով վարակված 3 հիվանդներից մեկը   Հայաստանի քաղաքացի է: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում կարանտինային գոտիներից հիվանդանոց են բերել երկու մարդու, որոնց մոտ հաստատվել է «Քովիդ-19»: Նրանք Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ են: Ներկա պահին մայրաքաղաքային հիվանդանոցում բուժումը շարունակում է 24 հիվանդ: Բոլորի վիճակը կայուն է:

«Ներկա պահին մենք ծանր հիվանդներ չունենք»,- ասել է Էնդելաձեն:

Վրաստանում փետրվարի 26-ից մինչ օրս կորոնավիրուսով վարակման 924 դեպք է արձանագրվել, որից 3-ը՝ վերջինմեկ օրում: Ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացել է 15 մարդ: Կորոնավիրուսով հիվանդներին ընդունող բուժկենտրոններում ներկա պահին բուժումը շարունակում է 124 հիվանդ: