Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:20
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Իրավունք

Սպանություն Վարդենիսում. 25-ամյա երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքներից
Սպանություն Վարդենիսում. 25-ամյա երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքներից
28/06/2020 20:29

Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:

«Հունիսի 28-ին ժ.00.05-ին Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:

Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ:Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է քննություն»,- հայտնեցին ոստիկանությունից։