Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:56
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Իրավունք

Ամբաստանյալը դատարան չի ներկայացել` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով, բայց շրջել է իշխանական պատգամավորի հետ
Ամբաստանյալը դատարան չի ներկայացել` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով, բայց շրջել է իշխանական պատգամավորի հետ
28/06/2020 20:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունիսի 26-ին, Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները որպես սպանություն որակելու գործով  դատական նիստին ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը չի ներկայացել պատճառաբանելով, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ, մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Դատական նիստը կայացավ, բայց նիստին չներկայացավ ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը, նախորդ նիստին կրկին չներկայացված իբրև թե հիվանդ է, վարակված կորոնավիրուսով: Բայց նա անամոթաբար ստում է, քանի որ նիստի օրն էլ, նրա նախորդ օրն էլ իմ տան շրջակայքում առանց դիմակ տեսել եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւանյանի հետ անցնելուց»,- ասաց նա:

Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: