Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:04
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

ՏՏ

Ներկայացվել է Windows-ի նոր դիզայնը
Ներկայացվել է Windows-ի նոր դիզայնը
27/06/2020 10:44

Windows 10-ի նոր դիզայնը ադապտիվ սալիկներ եւ կիսաթափանցիկ ֆոն կունենան: Օպերացիոն համակարգի տարրերի պատկերները ներկայացվել էին Microsoft 365 թիմի կողմից ընկերության ֆեյսբուքյան էջին:

Ըստ համակարգի մշակողների՝ ինտերֆեյսի տարրերը կիսաթափանցիկ ֆոն կունենան, ինչը նրանց թույլ կտա ավելի ներդաշնակ տեսք ունենալ ցերեկային կամ գիշերային թեմայի պայմաններում:  Live Tiles սալիկները կստանան ֆոն, որը կհամապատասխանի օպերացիոն համակարգի մնացած ձեւավորմանը: Թողարկված ծրագրերի ցանկը, որը հայտնվում է «Սկսել» կոճակը սեղմելիս, եւս չի ունենա կայուն գունային ֆոն:

Microsoft 365-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր տեսքը ոգեշնչված է ներառականության եւ հավասարության թեմաների քննարկումից: Ընկերությունում նաեւ հայտնել են, որ նորացված դիզայնի միջոցով իրենք փորձում են աջակցել ԼԳԲՏ շարժմանը: Ընդ որում, չի հաղորդվում՝ արդյոք նոր ձեւավորումը վերջնական եւ երբ այն հասանելի կլինի Windows 10-ի վրա, հայտնում է «Լենտա»-ն: