Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:42
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Տնտեսություն

2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճար կատարելու պարտադրանք չկա
2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճար կատարելու պարտադրանք չկա
20/06/2020 16:58





Շահութահարկ վճարողները կազատվեն 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից: Դրա վերջնաժամկետը հունիսի 20-ն էր: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով շահութահարկ վճարեն:

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված էր մինչև մարտի 20-ը: Սակայն շահութահարկ վճարողների 10 տոկոսն է մինչև մարտի 20-ը որոշել օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից:

Հիմա յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կկատարվի նախորդ տարվա արդյունքով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով: Վերացվում է կանխավճարների որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով այս օրենքը հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել իրացվելիության խնդիրը՝ տնտեսվարողներին ազատելով 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:

Նոր օրենքը կարճ ժամկետում կվերականգնի տնտեսական աճի տեմպը: Եթե նախագիծը չընդունվեր, շահութահարկ վճարող տնտեսվարողները հունիսի 20-ին ստիպված կլինեին վճարել մոտ 30 մլրդ դրամ շահութահարկի կանխավճար, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար՝ 16 մլրդ դրամ: Այս օրենքը տարվա կտրվածքով մոտ 60 մլրդ դրամի լրացուցիչ լիկվիդայնություն կապահովի շահութահարկ վճարող գործարարների համար: