Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/12/2020 14:09
«Դա շատ ամոթալի երեւույթ է». Արմեն Խաչատրյանը՝ «Իմ քայլից» դուրս եկած եւ մանդատը վայր չդրած պատգամավորների մասին | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ. Արարատ Միրզոյան | Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը | Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը | Տիգրան Հեքեքյանը հաշվում է, թե քանի հոգի է մասնակցում ասուլիսին` անհանգիստ շփելով ձեռքերը | Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար | Կառավարության ծրագիրն չի համապատասխանում նոր իրողություններին. ԼՀԿ-ն լսումներ է հրավիրել | Կառավարության ծրագիրն չի համապատասխանում նոր իրողություններին. ԼՀԿ-ն լսումներ է հրավիրել |

Տնտեսություն

Հայության 250 մլրդ դոլարի չափով կապիտալը պետք է ուղղել մարդկային ռեսուրսի զարգացմանը․ Ռուբեն Վարդանյան
Հայության 250 մլրդ դոլարի չափով կապիտալը պետք է ուղղել մարդկային ռեսուրսի զարգացմանը․ Ռուբեն Վարդանյան
18/06/2020 23:26

Ամբողջ հայության 250 մլրդ դոլարի չափով կապիտալը պետք է ուղղել մարդկային ռեսուրսի զարգացմանը, այլ ոչ թե պարզապես սպառմանը։ Այս մասին հունիսի 18-ին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ. երկխոսություն Հայաստանի եւ սփյուռքի միջեւ» առցանց քննարկման ժամանակ հայտարարեց IdeA հիմնադրամի համահիմնադիր եւ FAST հիմնադրամի կառավարման անդամ Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքերով՝ ճգնաժամը շատ լուրջ մարտահրավերներ է ստեղծում բոլորի համար, եւ առաջին հերթին այն երկրների համար, որոնք խիստ կախված են արտաքին միջավայրից: «Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, այդ թվում՝ նրա զբոսաշրջության ոլորտին, որի վերականգնումը կտեւի մի քանի տարի, եւ այն էլ արդեն ոչ այն ծավալներով, ինչը կար նախկինում»,- հավելեց նա։

Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ աշխարհը անցել է մեկուսացման, սակայն մյուս կողմից՝ հաղորդակցման միջոցները սերտ շփում են ապահովում նույնիսկ նման պայմաններում: «Միաժամանակ, փողը, որպես կապիտալ, սկսում է ավելի քիչ կարեւոր դեր ունենալ՝ իր տեղը զիջելով մարդկային ռեսուրսին: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է միավորել Հայաստանի եւ սփյուռքի ջանքերը, եւ դրանից ելնելով լուծել խնդիրները»,- եզրափակեց նա: