Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 16:21
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Տնտեսություն

Որքա՞ն հարկ է վճարել Ծառուկյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
Որքա՞ն հարկ է վճարել Ծառուկյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
15/06/2020 19:47

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  հիմնադրած «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ–ում, իր  գործունեության 7 տարվա ընթացքում 31,7 մլրդ դրամ հարկ է վճարել պետական բյուջե, որից 11, 5 մլրդ–ը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը  ներկայացնում է «Շանգրի լա» խաղատունը  և «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 25–րդն  է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։ «Օնիրա քլաբ»–ի բաժնետերեր են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, և 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին քննարկվում էր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2013թ. տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման հարցը, սակայն Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 30–ի նիստում հաստատել է «Օնիրա Քլաբ»–ի վերաբերյալ եզրակացությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարճել է վարչական վարույթը։ Բայց այս որոշումից երկու ամիս անց ԱԱԾ–ն պարզեց, որ ոչ միայն առկա է լիցենզիայի տրամադրման հետ կապված խախտում, այլև դրա արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29.7 մլրդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել։

Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսում է ներդրումային միջավայրի բարելավման մասին, սակայն միմյանց  հակասող իր իսկ որոշումներով մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, որի վրա հենց հենվում է կառավարությունը։ Սա առավել մտահոգիչ է հատկապես համավարակի տարածման համատեքստում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

 Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված ԱԱԾ քննչական դեպարտամանտում երեք քրեական գործ է քննվում, որոնցից մեկն առնչվում է առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերին։