Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 17:00
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Տարածաշրջան

Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ
Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ
15/06/2020 10:25

Պոլսո Հայոց պատրիարք, արք.  Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։

Հայ պատրիարքն իր խոսքում կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։

«Մի թե՞ այս առաջարկն այդքան ուտոպիստական է։  Չէ, որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոքներն անում։  Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։  Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։  Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,–ասել է Մաշալյանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հրահանգել է մշակել տարբերակներ Սուրբ  Սոֆիան մզկիթի վերածելու համար։

Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի: