Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 22:15
Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է | Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին | ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին | Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգել է տուն, ասել՝ ամեն ինչ նորմալ է. զոհված զինծառայողի ազգականը մանրամասնում է | Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը | «Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները |

Առողջապահություն

Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը
Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը
04/06/2020 23:43

Կորոնավիրուսն առավել հաճախ փոխանցվում է օդով եւ հիվանդ մարդու հետ զրուցելիս: Իսկ իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունը շատ ցածր է, պարզել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի մասնագետները:

Ըստ The Daily Mail-ի՝ վարակվածներն ամեն ժամ միլիոնավոր վիրուսային մասնիկներ են արտաշնչում: Ընդ որում, նույնիսկ նրանք, ովքեր COVID-19-ի որեւէ ախտանիշ չունեն, վտանգավոր են ուրիշների համար:

Միեւնույն ժամանակ, որեւէ մակերեսի հետ շփման միջոցով վարակման հավանականությունը այնքան բարձր չէր, որքան նախկինում կարծում էին: Վարակված մարդկանց կողմից արտաշնչված օդում մոտ 3 անգամ ավելի շատ վիրուսային մասնիկներ կան, քան նրանց հետ շփված առարկաների մակերեսին:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ պարտադիր դիմակների ռեժիմի ներդրումը կարող է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հիմնական միջոցը լինել:

news.am