Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 23:42
Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան | Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին | 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան | Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է | Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին |

Հայաստան

ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am
ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am
04/06/2020 23:11

Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը, 168.am-ի տեղեկություններով, միակը չէ․  «պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել»:

Ըստ կայքի աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել էր, որ մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում է տեղեկացնել, որ  ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են:

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- մի առիթով լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ ասել էր Ա. Հակոբյանը։

Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից: