Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 23:35
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին | 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան | Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է | Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին | ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին |

Աշխարհ

Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել
Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել
04/06/2020 23:05

Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել իր սոցիալական ցանցերում, հայտնում է CNBC-ը։

Այս քայլը ընկերության ջանքերի մի մասն է՝ կանխելու 2020-ի ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտությունը, այն բանից հետո, երբ քննադատեցին, որ նա չի կարողացել դա անել 2016-ի ընտրություններում:

«Ավելի ուշ, այս ամառ, մենք կսկսենք արգելափակել այդ ԶԼՄ-ների գովազդը ԱՄՆ-ում, որպեսզի պաշտպանության լրացուցիչ մակարդակ ապահովենք մինչ 2020-ի ԱՄՆ ընտրությունները հասարակական քննարկումների վրա տարատեսակ արտաքին ազդեցությունից»,- հայտնել է ընկերությունը:

 

Այս ԶԼՄ-ների թվում են Russia Today- ը եւ Sputnik- ը, ինչպես նաեւ չինական CCTV-ն եւ Xinhua News-ը:

2019թ․ Facebook-ում գովազդից եկամուտը կազմել է մոտ 70 միլիարդ դոլար, սակայն հինգշաբթի ընկերությունը հայտարարել է, որ պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները հազվադեպ են գովազդ տեղադրում Միացյալ Նահանգներում:

Բացի այդ, Facebook-ը հինգշաբթի օրը նշել է պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների էջերը եւ հաղորդագրությունները՝ օգտատերերին մանրամասն տեղեկատվություն տրամադրելով այն մասին, թե ովքեր են այդ լրատվամիջոցների սեփականատերերը եւ ում կողմից են դրանք կառավարվում։