Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 23:58
Ճակատներն ու խորությունները փոխվել են. Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողների մահվան մասին | Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան | Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին | 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան | Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է |

Արցախ

«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին
«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին
04/06/2020 08:48

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ  վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար:

Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, եւ քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում