Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/07/2020 22:36
Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան | Պահնորդական խմբի եւ Ամուլսարի պահապանների միջեւ ընդհանրում եղավ. Գնդեվազում լարված իրավիճակ է | Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին | ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին | Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգել է տուն, ասել՝ ամեն ինչ նորմալ է. զոհված զինծառայողի ազգականը մանրամասնում է |

Արցախ

Այսօր ԱՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան
Այսօր ԱՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան
30/05/2020 00:06

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով վերանշանակվել եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ արտգործնախարար Մասիսի Մայիլյանը:

«Ինչպես նշվել է, այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու մարտահրավերները և բխում է բացառապես երկրի շահերից։ Ես իմ համաձայնությունն եմ տվել կրկին գլխավորելու Արցախի ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքը։ Բացի այդ, Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից», գրել է Մասիս Մայիլյանը եւ ընդգծել, որ իր  համար մեծ պատիվ ու նույնքան էլ պատասխանատվություն է Արցախի Հանրապետության արտաքին-քաղաքական ճակատում ծառայությունը շարունակելը։