Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/07/2020 15:42
Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով | Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով. Տաթեւիկ Ռեւազյան | Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար | «1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները | Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան | Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին, այդ թվում Չախալյանին ու Աղեկյանին | Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն | ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով (ֆոտո) |

Հայաստան

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
28/05/2020 16:50

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։

«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասում վարակակիրների թիվը հասել է 80-ի, արտադրամասը դեռ փակ է մնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։

Տնօրենը հայտնեց, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այդ արտադրամասում 7 հաստատված դեպք կար, ինչից հետո այն փակվել էր։