Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/07/2020 00:14
Գյումրիի հորդառատ անձրևի ժամանակ ջրի տակ գտնվող մեքենայում նորածին երեխա է եղել | Ճակատներն ու խորությունները փոխվել են. Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողների մահվան մասին | Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան | Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին | 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան | Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան | Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ | Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան |

Հայաստան

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներոից 14-ում
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներոից 14-ում
28/05/2020 16:46

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երեւան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։

Խախտումները եղել են հետեւյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ եւ դիմակներ, երեխաների եւ աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների եւ ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները: 

Մայիսի 26-27-ին Երեւան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաեւ Կրթության տեսչական մարմինը։

Այդ մանակապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի եւ պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջեւ շփումը: Ավագ խմբերում իրականացվել  են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։

Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Վերահսկողական գործընթացը շարունակական է։