Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:57
«Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի | Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ | «Բարսելոնայի» հայ մարզիչը. NEWS.am Sport-ի հարցազրույցը (ֆոտո) | Իտալիայից Հայաստան է բերվել շարժական մամոգրաֆ | news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ |

Հայաստան

Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններին գործունեության կասեցման որոշումներ են ներկայացվել
Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններին գործունեության կասեցման որոշումներ են ներկայացվել
24/05/2020 01:00

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները: