Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:00
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Զբոսաշրջություն

Հրաշքաբերդ՝ մի կտոր Վայոց ձորից
Հրաշքաբերդ՝ մի կտոր Վայոց ձորից
23/05/2020 20:53

Երբ հայտնվեցի ժայռի եզրին, մարմինս սկսեց ջղաձգցվել, միջովս դող անցավ, սկսեցի աչքերով որսալ ամեն ինչ, լսողությունս սրացավ՝ կանգնած էի Հրաշքաբերդի գագաթին և կարծես գերբնական ուժով էի օժտվել։

Վայոց ձորում գտնվող Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է, գտնվում է սարի լանջին` բարձունքի վրա` Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավարևելյան կողմում:

Մեր նպատակն էր Արենիից քայլել Հրաշքաբերդ, այնտեղից էլ Ամաղու, սակայն մի քիչ ծուլություն արեցինք, ու քայլարշավը սկսեցինք Հրաշքաբերդից մի քանի կմ․ հեռավորութունից, օրվա ընթացքում միայն մեկ ուղղությամբ քայլեցինք մոտավորապես 8 կմ։

Քայլարշավի համար եղանակը բարենպաստ էր, վերելքը հեշտ էր, ամեն անգամ ճանապարհին նոր ծաղկատեսակի հայտնվելուց ինձ համար պարզ էր՝ բարձունքի մի նոր շերտում էինք։ Մինչ ես կուսումնասիրեի ծաղկակերպ փոքրիկ ուրախությունները, առջևից  քայլողները զգոն էին ու հորդորում էին զգույշ լինել ճանապարհին հանդիպող օձերից։

Հրաշքաբերդի  ավերակները  պահպանվել են  մինչ օրս, իսկ ամրոցի մասին հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիուն նահանգին Սիսական» աշխատության մեջ (գրված մոտ 1299 թ.), որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել մոնղոլական արշավանքները Սյունիքում Օրբելյանների տիրապետության վրա։ 

Կանգնած բերդի գագաթին քամու հետ կռիվ էի տալիս, դեմքիս էր փչում, երբեմն շատ ուժեղ ալիքներից մազերս խառնվում  էին: Բայց ոչ մի վայրկյան չէի ափսոսում։  Ետ գնացի, նստեցի ժայռի պռնկին, ձեռքերս էլ  քարին հենեցի և  ոտքերս կախեցի ժայռից ներքև։  Տեսարանը արբեցնող էր։ Քամին կրկին ուժեղացավ՝ պայքարում էինք  այդ տարածքի համար։ Դե բնական էր, որ վերևում լռիվ անզոր էի ու կամավոր կերպով տեղից  հրաժարվեցի։

Ամաղու գնալու ժամանակն էր, այնտեղից  բացառիկ ճարտարապետական լուծումներով, ոճով Նորավանքն է ողջ գեղեցկությամբ երևում։ Շատ սիրում եմ հայկական ճարտարապետական նշանավոր այս համալիրի ավանդապատումը, ըստ որի`Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ դստերը` Լուսիկին: Նրա առջև դրվում է պայման` երեք տարում կառուցել երեք տաճար, որից հետո նոր միայն նրանք կպսակադրվեին: Նա պետք է ստեղծեր այնպիսի շինություն, որն անկրկնելի կլիներ հայոց աշխարհում: Երկարատև աշխատանքից հետո Մոմիկն ավարտում է շինարարությունը: Դեռ վերջին քարը գմբեթին չդրած` իշխանի հրամանով հրում են նրան և ընկնում է այնտեղ, ուր նրանք պետք է պսակադրվեին: Վանքն անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ կկառուցեր նորը, ուստի միշտ նոր էր մնալու և այդ պատճառով էլ վանքի անունը մնաց Նորավանք։

Տարածքի կրակոտ ու  կարմիր ժայռերը հայտնվում են  ոչ մի տեղից:  Փորձում էի առանց աչք թարթելու ըմբոշխնել ոչ երկրային տեսարանը։ Մարդուն միայն սարերն են կարողանում  տեղափոխել գիտակցության այլ մակարադակ, զգում ես ուրիշ մոլորակում, բախվում ես երևույթների, որոնք իսկապես հասկանալի չեն և  մասնավորապես սկսում ես լսել բնության երաժշտությունը։ Թռչուների ծլվլոց, քամի, Նորավանք, ժայռի վերևում բեզոարյան այծեր, քար ընկավ, կրկին թռչունների ծլվլոց, և աննկատ հասկանում ես որ բնության հետ միաձուլվել ես։

Դժվարանում եմ ողջ զգացածս նկարագրել, գոնե մեկ անգամ պետք է լինել այս վայրերում, իսկ Արենիի մասին առանձին կանդրադառնամ,  մինչ այդ պետք է վայելել օդում պտտվող իշխանական տրամադրությունը, հզորությունը, որը բնորոշ էր  այդ տարածքներին։ Երբ շատ բարձր կետից ներքև ես  նայում  հայտնաբերում ես բարակ ժապավեն դարձած  ճանապարհները ու ակամայից հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրը նոր էջ կարող է բացել սեփական կյանքում: