Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 00:42
Ադրբեջանի կորուստներից ևս 35 հայտնի անուն | Հրապարակվեց Արցախի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը | ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չպետք է աչք փակի Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության սրման վրա. կոնգրեսական Էլիոտ Էնգել | Ֆրանսիայի քաղաքական դասակարգը, հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է. Մուրադ Փափազյան (տեսանյութ) | Ալիևը պատահաբար խոստովանել է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում | Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով
«Ժողովուրդ». Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով
23/05/2020 10:05

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ եղել է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում: «Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները եւ ինչպես: Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը…: Նաեւ, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։