Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:04
Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ | «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի | Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ | «Բարսելոնայի» հայ մարզիչը. NEWS.am Sport-ի հարցազրույցը (ֆոտո) | Իտալիայից Հայաստան է բերվել շարժական մամոգրաֆ | news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Ես էի, չէ՞, երկրի ամբողջ բենզինը բերում. բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար». Թոխմախի Մհեր
«Հրապարակ». «Ես էի, չէ՞, երկրի ամբողջ բենզինը բերում. բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար». Թոխմախի Մհեր
23/05/2020 09:51

«Հրապարակ» թերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի նկատմամբ անցած տարի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով․ 1999-2005 թթ․ նա եղել է Էրեբունու թաղապետը:

Մեզ հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասաց, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո մտահոգություններ չունի՞։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկհարկանի տուն է»:

Սեդրակյանը հիշեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում: 15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար։ Ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի: Աշխատել եմ, կերոսինն առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել Էրեբունի համայնքին՝ ձրի»։ Իսկ այժմ վայելում է թոշակառուի իր կարգավիճակը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում