Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:40
Արդարադատության նախարարության հարղորդումն ուղարկվել է ԱԱԾ | Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացի ուղևորվեց Հայաստան | «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները | Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել | Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV | Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով․ օպերատիվ բաժնի պետը մանրամասնում է
«Ժողովուրդ». Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով․ օպերատիվ բաժնի պետը մանրամասնում է
23/05/2020 09:48

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:

Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ եղել է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում:

«Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները եւ ինչպես:

Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը…: Նաեւ, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում