Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 14:58
Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ | Թուրքիայում պոկել և դեն են նետել հայկական եկեղեցու խաչը․ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել | Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է | Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահերի թիվը՝ 157 |

Հայաստան

Երկու օրը մեկ մոտ 220 հոգի ՌԴ-ից Հայաստան է վերադառնում․ նրանք պետք է 2 շաբաթ ինքնամեկուսանան․ նախարար
Երկու օրը մեկ մոտ 220 հոգի ՌԴ-ից Հայաստան է վերադառնում․ նրանք պետք է 2 շաբաթ ինքնամեկուսանան․ նախարար
22/05/2020 22:38

Երկու օրը մեկ մոտ 220 հոգի Հայաստան է ժամանում Ռուսաստանից՝ Մոսկվա-Երեւան չվերթներով։ Աշխատում է նաեւ Մինսկ-Երեւան չվերթը, որով վերադառնում են մեր քաղաքացիները այլ երկրներից։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ «այս ակտիվ վերադարձը պետք է անպայման զուգակցվի հակահամաճարակային միջոցառումներով»։ Քանի որ Հայաստանը մեկուսացման ռազմավարությունից հրաժարվում է ի օգուտ ինքնամեկուսացման ռազմավարության, Հայաստան վերադարձող բոլոր մարդիկ պետք է առնվազն 2 շաբաթ անցկացնեն տանը՝ ինքնամեկուսացած, եւ այս պրոցեսները պետք է կառավարվեն։

«Այսօր եթե, օրինակ, մեզ ասեն, կարող եք 1000 հոգի ընդունել մեկ օրվա մեջ, ես ինքս դեմ եմ լինելու, որ նման քանակի քաղաքացիներ վերադառնան Հայաստան։ Էդ թիվը պետք է լինի կառավարելի։ Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, եւ դա մոտավորապես այն է, ինչ ունենք այսօր, երկու օրը մեկ՝ մեկ ինքնաթիռ»,- ասաց նախարարը։