Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:19
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները | Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել | Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV | Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ | «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի | Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ |

Աշխարհ

Պուտինը նախազգուշացրել է Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին
Պուտինը նախազգուշացրել է Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին
22/05/2020 22:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի հավանականության մասին եւ առողջապահության նախարարությանը հանձնարարել դրան պատրաստվել, հայտնում է ՌԲԿ-ն:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակումների նոր բռնկումը հնարավոր է աշնանը:

«Սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալով, որում այսօր դեռեւս զգալի չափով ապրում ենք, մենք պետք է մտածենք այն մասին, ինչի մասին ասում են մասնագետները եւ այստեղ ներկա եղողները, նաեւ արտասահմանում նրանց գործընկերները, որ կարող է լինել նաեւ մյուս ալիքը, ինչը հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին: Մենք սա եւս պետք է հաշվի առնենք եւ նույնպես պատրաստ լինենք իրավիճակի նաեւ այդպիսի զարգացմանը»,- ասել է ՌԴ նախագահը երկրում սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Շատ մասնագետներ են ասել այն մասին, որ համաճարակը, բարձրակետին հասնելով, գծային զարգացում չունի: Կոմունարկայում ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, որն ինքն էլ կորոնավիրուսից ապաքինվել է, նախազգուշացրել է, որ վարակակիրների թվով բարձրակետին հասնելը համաճարակի արագ մարման եւ ավարտի նախանշանակ չէ: Նա պարզաբանել է, որ համաճարակներն այլ օրենքներով են զարգանում, եւ հնարավոր է ոչ թե երկու, այլ երեք ալիք: