Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:30
news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ | Թուրքիայում պոկել և դեն են նետել հայկական եկեղեցու խաչը․ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել |

Առողջապահություն

Ինժեներական ասոցիացիան թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարում
Ինժեներական ասոցիացիան թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարում
22/05/2020 15:39

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն <press@hti.am>

Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝

 

թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,

մակետային նախատիպի մշակման,

մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,

համակարգի նախագծի շտկման,

5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,

կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման

 աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչեւ 6 ամիս:

 Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․

Փաստաթղթերի փորձաքննություն,

Ներկայացում՝ մինչեւ 10 րոպե։

Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչեւ 2020թ մայիսի 31-ը ներառյալ:

Դիմելու ընթացակարգի եւ մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN  հասցեով: