Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 17:04
Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար որեւէ մեկին խնդրած չկամ. Ջուլֆալակյան | «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի | Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներոից 14-ում | «Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել | Արդարադատության նախարարության հարղորդումն ուղարկվել է ԱԱԾ | Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացի ուղևորվեց Հայաստան | «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները |

Քաղաքականություն

Հուսով եմ՝ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկման, ոչ թե ավարտն, այլ սկիզբը. ՀՀ նախագահ
Հուսով եմ՝ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկման, ոչ թե ավարտն, այլ սկիզբը. ՀՀ նախագահ
22/05/2020 15:28

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային և դրա հետ կապված իր հետագա գործողություններին:

«Սա զգայուն հարց է, որովհետև վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանն, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչև եվրոպական երկրներ: Մեր հարևան երկները ևս վավերացրել են։ Ադրբեջանը վավերացնելով որոշակի հայտարարություն է արել երեք կետով, որը, կարծում եմ, կլինի մեր արտգործնախարարության ուշադրության կենտրոնում,- ասել է նախագահը:- Նախ և առաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ՝ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունե՞նք արդյոք հայեցակարգ»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիան ընդունելուց հետո տարբեր մոտեցումներ են որդեգրում. «Կան երկրներ, որոնք զբաղվում են կրթությամբ 7-րդ դասարանից սկսած, կան երկրներ՝ 4 տարեկանից, կան երկրներ, որ ասել են՝ մենք հինգ կամ տասը դպրոցում փորձնական կանենք։ Կան երկրներ, որոնք ասում են՝ քանի որ կոնվենցիան հստակ ասում է, որ կրթական մասը պետք է ընդունելի լինի ծնողների համաձայնությամբ, ապա եկեք կրթական մասը հանձնենք ծնողներին կամ նրանց մասնակցությամբ իրականացնենք։ Ուրեմն, հնարավորությունները տարբեր են։ Ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալով և սա է ինձ համար անհանգստություն»։

Ինչ վերաբերում է իրավական մասին, ապա ցանկացած օրենք, որ դրվում է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ստորագրել կամ ուղարկել Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանն իր կարծիքն արդեն ասել է, որ սահմանադրական հակասություններ չի տեսնում, հետևաբար, նախագահին մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։ Եթե նույնիսկ նախագահը չի ստորագրում, միևնույն է, այն կարող է Ազգային ժողովի նախագահը ստորագրել։ Հետևաբար, իմ ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի,- ասել է նախագահ Սարգսյանը:- Հույս ունեմ, որ կոնվենցիայի մասին քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտը, այլ՝ սկիզբը։ Սա շատ կարևոր է, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաներին: Մենք մեր մշակույթով շատ ենք տարբերվում այն մնացած 46 երկրներից, որոնք ստորագրել են կոնվենցիան։ Նրանցից յուրաքանչյուրն ընդունելու, ստեղծելու է այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց պետությանը, պետականությանը, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին իրենց պատկերացումներին»։