Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:52
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի | Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներոից 14-ում | «Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել | Արդարադատության նախարարության հարղորդումն ուղարկվել է ԱԱԾ | Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացի ուղևորվեց Հայաստան | «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները | Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել |

Տնտեսություն

Ինչ է ենթադրում ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը
Ինչ է ենթադրում ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը
22/05/2020 13:38

ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրեց, որ 2019 թվականին համաձայնագիրը ստորագրվել է Նուր-Սուլթանում: Տեղեկացրեց, որ այն նախատեսում է Եվրասիական տնտեսական միության մի երկրից մյուսն ապրանքների տեղափոխման օրինականությունն ապահովել հետագծելիության համակարգով:

Փաշայանն ասաց, որ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկերով: «Համաձայնագրի գործողությունը չի տարածվում հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: Եթե ապրանքը վաճառվել է մանրածախ առևտրում, այդ պահից դրա հետագծելիության համակարգը դադարում է: Համաձայնագրի գործողությունը չի տարածվում նաև ԵԱՏՄ տարածքում վերամշակման արդյուքնում ստացված ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումն ու օգտագործումն իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հետագծելիության ազգային համակարգը ապահովելու է նաև ապրանքների հաշվառում՝ յուրաքանչյուր ուղեկցող փաստաթղթի փոխկապակցվածությամբ նախորդ ուղեկցվող փաստաթղթի հետ: Համակարգը կառուցված է հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային շարժով: