Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:32
news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ | Թուրքիայում պոկել և դեն են նետել հայկական եկեղեցու խաչը․ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել |

Աշխարհ

Կորոնավիրուսից մահացել է Սպիտակ տան նախկին աշխատակիցը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին
Կորոնավիրուսից մահացել է Սպիտակ տան նախկին աշխատակիցը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին
21/05/2020 23:27

Սպիտակ տան նախկին աշխատակից Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին, մահացել է կյանքի 92-րդ տարում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հանգուցյալի թոռնուհի Ջեմիլա Գարեթը հայտնել է, որ իր պապը Սպիտակ տանն աշխատել սկսել է որպես հավաքարար: Դա եղել է ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք: Այնուհետև նա պաշտոնի բարձրացում է ստացել 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրոք: Ջերմանն ավագ սպասավոր է դարձել Ժակլին Քենեդիի նախաձեռնությամբ:

Իսկ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, Ջերմանի հետ լուսանկարն ընդգրկել է իր վերջերս լույս տեսած հուշագրում, որը ստացել է Becoming անվանումը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 95 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.6 մլն-ը: