Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:36
Իտալիայից Հայաստան է բերվել շարժական մամոգրաֆ | news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ |

Առողջապահություն

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են
Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են
21/05/2020 16:35

Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է  45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները: