Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:03
news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ | Թուրքիայում պոկել և դեն են նետել հայկական եկեղեցու խաչը․ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել |

Առողջապահություն

Պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում․ ոստիկանության արտակարգ ծառայությունը
Պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում․ ոստիկանության արտակարգ ծառայությունը
21/05/2020 15:10

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։

Տաքսիներում վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։

Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։

Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ կանոնները խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով այս կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում»,- ասված է հաղորդագրության մեջ։